Սիրելի ժողովուրդ,
Ինչպէս տեղեակ էք, աւարտւել է ՍՀԹ-ի առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Արք. Քէչէճեանի առաջնորդութեան շրջանը մեր թեմում։
Այսու յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի տնօրինութեամբ Սրբազան Հայրը երեքշաբթի՝ նոյեմբերի 5-ին, մեկնեց Անթիլիաս։
Բարի երթ մաղթելով սիրելի Սրբազան Հօրը, նրան մաղթում ենք առողջութիւն եւ յաջողութիւն՝ իր ծառայողական ասպարէզում։
Թեմիս առաջնորդական տեղապահի նշանակման վերաբերեալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի Հայրապետական տնօրինման մասին ձեզ տեղեակ ենք պահելու յաջորդիւ։


Դիւան Սպահանի հայոց թեմի
Ազգային առաջնորդարանի